Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
- 450 գ ծովախեցգետնի ձողիկներ,
- 300 գ խոզապուխտ,
- Երկու լոլիկ,
- Երկու բուլղարական պղպեղ (միջին չափի),
- 150 գ կոշտ պանիր,
- Սամիթ (փունջ),
- Մայոնեզ,
- Սխտոր (մեկից երկու ատամ)։

Պատրաստման գործընթացը.
Կտրեք խոզապուխտը շերտերով: Հավը լավագույնն է, բայց Դուք կարող եք ընտրել այն, ինչ Ձեզ հարմար է։
Կտրեք նաև ծովախեցգետնի ձողիկները:
Բուլղարական պղպեղը կարելի է վերցնել տարբեր գույների` աղցանն ավելի գունեղ դարձնելու համար: Կտրեք այն շերտերով:

Լոլիկը կտրեք խորանարդիկներով, իսկ պանիրն անցկացրեք քերիչով:
Սամիթը մանր կտրատեք: Սխտորը ճզմեք՝ մամլիչով:
Ավելացրեք մայոնեզ, համեմեք աղով և լավ խառնեք: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն