Կարմիր լոբով աղցան. Երեք համեղ բաղադրատոմսեր, որոնք պատրաստվում են ընդամենը 5 րոպեում

Լոբի, եգիպտացորեն և շպրոտ․

Բաղադրությունը․

  • Լոբի պահածոյացված 0,5  բանկա
  • Եգիպտացորենի պահածոներ` 0,5 բանկա
  • Շպրոտը յուղի մեջ 1 բանկա
  • Մաղադանոս։

Պատրաստումը․

Շպրոտը յուղի հետ միասին լցրեք մեծ ափսեի մեջ: Ապա պատառաքաղով խառնեք:

Ավելացրեք եգիպտացորենը և լոբին:

Մաղադանոսը մանրացրեք, լցրեք մնացած բաղադրիչների վրա: Ավելացրեք աղ ըստ ճաշակի և խառնեք:

 Լոբի, եգիպտացորեն, սխտոր և չորահաց․

Բաղադրությունը․

  • Պահածոյացված լոբի 1 բանկա
  • Պահածոյացված եգիպտացորեն 1 բանկա
  • Սխտոր 2-3 մեխակ
  • Կանաչի (մաղադանոս, համեմ)
  • Մայոնեզ
  • Աղ, պղպեղ` ըստ ճաշակի
  •  Չորահաց։

Պատրաստումը․

Խորը ամանի մեջ միացրեք լոբին և եգիպտացորենը:

Սխտորը ճզմեք: Կտրեք կանաչիները:

Խառնեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք մայոնեզ, աղով և պղպեղով` ըստ ճաշակի:

Մատուցելուց առաջ ավելացրեք չորահաց: Գնվածի փոխարեն կարող եք պատրաստել տանը։

Լոբի, սունկ և ապխտած երշիկ․

Բաղադրությունը․

  • Պահածոյացված լոբի 1 բանկա
  • Պահածոյացված շամպինիոն 0.5 բանկա
  • Ապխտած երշիկ 100-150 գր
  • Սոխ 1 հատ
  • Բուսական յուղ 2 ճ․գ․
  • Մայոնեզ, աղ, պղպեղ` ըստ ճաշակ։

Պատրաստումը․

Կտրեք երշիկը շերտերով, սոխը` կիսաշրջանաձև։

Խառնեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք բուսական յուղ, մայոնեզ և համեմունքներ: Խառնեք և զարդարեք կանաչիներով: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: