Նոր աղցան՝ ծովախեցգետնի ձողիկներով. Ստացվում է շատ համեղ ու ախորժելի

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • 450 գ ծովախեցգետնի ձողիկներ,
  • 300 գ խոզապուխտ,
  • Երկու լոլիկ,
  • Երկու բուլղարական պղպեղ (միջին չափի),
  • 150 գ կոշտ պանիր,
  • Սամիթ (փունջ),
  • Մայոնեզ,
  • Սխտոր (մեկից երկու ատամ)։

Պատրաստման գործընթացը.

Կտրեք խոզապուխտը շերտերով: Հավը լավագույնն է, բայց Դուք կարող եք ընտրել այն, ինչ Ձեզ հարմար է։

Կտրեք նաև ծովախեցգետնի ձողիկները:

Բուլղարական պղպեղը կարելի է վերցնել տարբեր գույների` աղցանն ավելի գունեղ դարձնելու համար: Կտրեք այն շերտերով:

Լոլիկը կտրեք խորանարդիկներով, իսկ պանիրն անցկացրեք քերիչով:

Սամիթը մանր կտրատեք: Սխտորը ճզմեք՝ մամլիչով:

Ավելացրեք մայոնեզ, համեմեք աղով և լավ խառնեք: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: