Այսօր առանձնահատուկ և միաժամանակ շատ հուզիչ օր է Նազենի Հովհաննիսյանի համար։ Հաղորդավարուհին մայրիկի ծննդյան առթիվ հրապարակել է երկար ու անկեղծ գրառում, որը հուզել է հազարավոր հետևորդների։
«Մենք երեքն ենք. երեք դուստր, երեքս էլ տարբեր ու մորս քթից թռած. անգամ ես՝ որ էդքան նման եմ հայրիկիս:
Մայրս Որդի էր ուզում, բայց համառորեն հա ծնվում էինք մենք)))՝ նրա Դուստրերը, նույնիսկ ես՝ իմ չպլանավորված ծնունդով, ու հաստատ հոգու խորքում էլի տղա էին պատկերացնում:
Մայրս. ծնվեց, ապրեց բեռնավորված, ու գնաց առանց հրաժեշտ տալու..բառացիորեն մի վայրկյանում. ամենաիսկական Կնոջ նման… հո տեղյակ չէ՞ր պահելու))((( ….
հետևից թողեց իր ապրածի քողը՝ սիրո հետքով.
մեզ՝ երեքիս, երկու սենյականոց նեղլիկ բնակարան, մի չորս տան չափ գիրք ու մի ամբողջ Տիեզերք Սեր:
Սիրո «Ժառանգությունը» բաժանելիս այն չէր ավարտվում, մինչև օրս… Բոլորին բաժին հանեց՝ բոլորիս, ամեն բան տվեց ու գնաց անբաժին:
Տաք հողագույն աչքերով, անձնագրով՝ տարիքն առած, բայց ներսում աղջնակ էր մայրս))) յուրահատուկ չարաճճի ու շատ, անսպասելի հավատով՝ մարդկանց նկատմամբ:
Չեմ տեսել ավելի սիրուն հոգի՜, քան Մայրս էր: Ի՜նչ սիրուն էր տեսնում աշխարհը:
Էն ամենագեշլիկ երեխուն ասում էր՝ Սիրու՜ն ջան), ու փոխում նրա ճակատագիրը՝ մի բառով:
Հավատ էր ներշնչում, ամեն մեկին իր սիրով ջրում, շատ ուրիշ էր…
Հիմա հակառակն է. սիրուն մարդուն՝ հոգով, թե արտաքինով, հատուկ մրոտում են…
Մայրս.
Ուրիշի երեխա չուներ.նրանն էին բոլորը.
անմնացորդ էր սիրում իրեն բաժին հասած հազարավոր աշակերտներին…
մեզ մնում էր տակի էն սակավը)), բայց անգամ դա էր շատ ու լիարժեք հերիքում էր, էդքան անափ էր Սերն ու անսահման՝ իր կրթական, ուսուցչական և մարդկային ուժը: Իմ ներողամիտ Մաման:
Վերջերս Եկեղեցում՝ ընդհանրական հոգեհանգստին անունների ընթերցումից հետո, մի կին մոտեցավ, ասաց,- ես գիտեի ձեր մայրիկին, 4 դպրոց փոխելուց հետո, եկանք նրա դպրոց՝ ընդունեց տղայիս ու փոխեց ճակատագիրը, ասում է երբեք ծնող չկանչեց ,որդու պես մեծացրեց:
Մի հոգի՜ էլ փրկվեց…
Էսօր մամայիս ծնունդն է…
Ես կարոտում եմ նրան անսահման, թեև ասում էին՝ հորս աղջիկն եմ՝ կանաչ արևածաղկե աչքերը գողացած, բայց աշխարհ գալուս պահից մինչև գնալը՝ Մամայիս անբուժելի կարոտով եմ….իր ԵրկՐագույն աչքերի արևներով…
Պարզ բաներ են պետք. հասցնել Ծնողիդ գրկել , լիքը դմբո հարցեր տալ, պաշտպանել, վերցնել ուսերից ծանր բեռները…
ջրիկանալ հետը, ծիծաղել )) ՀՈՏԸ քաշել, հետը լուռ նստել ու ոչինչ չանել, ԼԻՆԵԼ ՀԵՏԸ:
Ես ուզում եմ Մամաների թողած հետքը լինի միայն Սերը….
Կյանքում անմահության հասցեատերերը Մայրերն են»։
Նազենի Հովհաննիսյանի այս անկեղծ խոսքերը բազմաթիվ օգտատերերի մոտ արթնացրել են սեփական հիշողություններն ու կարոտը՝ հերթական անգամ հիշեցնելով, թե որքան թանկ է յուրաքանչյուր վայրկյանը ծնողների հետ։