«Ես իրեն տեսել եմ հիվանդանոցում». Գոռ Հարությունյանը լաց եղավ եղբոր մահվան մասին պատմելիս

Ամիսներ առաջ կյանքից հեռացավ «Բանակում» սերիալից հայտնի դարձած, երգիչ Գոռ Հարությունյանի եղբայրը՝ Գագիկը։

Գոռը, MediaHub-ի տաղավարում պատմել է եղբոր կյանքի վերջին օրերի ու իր ապրումների մասին՝ չկարողանալով զսպել արցունքները։

«Ես իրեն բացակա չեմ դրել, ինքը կա, մեզ հետ է, բայց անդառնալի ցավ է եղբորս կորուստը։

Շատ պատահական ստացվեց, իր կինն ու երեխաներն այստեղ էին, ինքը պետք է գար։ Ես հետ եմ եկել Կրասնոդարից, մի տասը օր հետո իր հետ խոսեցի, ասաց՝ լավ չի զգում։

Տղաներին ուղարկել եմ իրենց տուն, տարել են հիվանդանոց և այդ վատ դեպքը եղավ։ Ես հասցրել եմ իրեն տեսնել, բայց հիվանդանոցում։

Ես չէի ասի, որ վերքը սպիանում է, գնալով ավելի է ցավեցնում։ Կյանքը շարունակվում է, փորձում ես ապրել, ես չեմ էլ ցանկանում, որ ինձ հասկանան, չեմ ուզում։ Ավելի ես սկսում կարոտել»,- նշել է Գոռը։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: