Այս հետաքրքիր աղցանը պատրաստելու համար Ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները․
- Նեխուրի ցողուն — 2-3 ցողուն
- Ծովախեցգետին — 500 գ
- Լոլիկ — 1 հատ
- Բուլղարական պղպեղ — 1/2 հատ
- Խնձոր — 1 հատ
- Նարինջ — 1 հատ
- Սոճու ընկույզ — 100 գ
- Հազար և կանաչի — փոքր փնջեր
- Կիտրոն — զարդարման համար

Աղցանի սոուս պատրաստելու համար հարկավոր է.
- Ձիթապտղի յուղ — 2 ճ.գ.
- Կիտրոնի հյութ — 1 ճ.գ.
- Աղ մեկ պտղունց
- Աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի

Պատրատման եղանակը․
Խնձորն ու նեխուրը շերտերով կտրատեք։ Ծովախեցգետինները լցրեք եռացող աղաջրի մեջ և եփեք 3 րոպե։ Եփած ծովախեցգետինը մաքրեք պատյաններից։ Լոլիկը կտրատեք մոտ 4 սմ կտորներով։ Նարինջը մաքրեք և կտրատեք շերտերով: Կտրատեք հազարի տերևները և բուլղարական պղպեղը փոքր շերտերով: Վերջում աղցանին ավելացրեք մաղադանոս և սոճու ընկույզ։ Ցանկության դեպքում աղցանին կարող եք նաև ձիթապտուղ ավելացնել։

Սոուսի պատրաստումը․
1 ճաշի գդալ կիտրոնի հյութը պատառաքաղով հարեք աղի և սև պղպեղի հետ։ Ավելացրեք մի քիչ ձիթապտղի յուղ և լցրեք ացանի վրա։ Համեղ ամառային աղցան պատրաստ է։ Բարի ախորժակ։ Նման աղցանի առավելություններն այն են, որ դրանում պահպանված են բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը։ Բացի այդ, այն շատ ախորժելի ու պայծառ տեսք ունի։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն