
Բաղադրիչներ
կարտոֆիլ — 3 հատ (միջին չափսի)
կանաչի — 150 գ (չորացրած)
ձիթայուղ — 200 գ
աղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվանում ենք կարտոֆիլը, մաքրում և կտրատում բարակ շերտերով:

Առանձին ամանի մեջ լցնում ենք սառցե խորանարդիկներով սառը ջուր, ապա ավելացնում շերտերով կտրատված կարտոֆիլը և թողնում այդպես 10 րոպե:
Նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, շարում կարտոֆիլը, համեմում չորացրած կանաչիով, աղով և տեղադրում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ :

Թողնում ենք՝ կարտոֆիլը եփվի 10-15 րոպե և թեթևակի կարմրի: Եվ ահա, համեղ չիպսերը պատրաստ են:
Այս հիանալի խրթխրթան կարտոֆիլային չիպսը կարելի է մատուցել որպես նախուտեստ երեկույթների ժամանակ։