Սպագետի՝ աղացած մսով․ Շատ համեղ և ախորժելի ընթրիքը 

Այս համեղ ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Աղացած միս — 400 գ
  • Սոխ — 1 հատ
  • Գազար — 1 հատ
  • Սխտոր — 1 պճեղ
  • Սպիտակ լոբի — 250 գ

  • Տոմատի մածուկ կամ լոլիկ
  • Աղ և պղպեղ — ըստ ճաշակի
  • Բուսական յուղ — 2 ճ․գ․
  • Մաղադանոս — մի քանի ճյուղ
  • Շաքարավազ — ըստ ցանկության
  • Սպագետի — 150 գ

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ տապակեք սոխն ու գազարը։ Ավելացրեք աղացած միսը և շարունակեք լավ տապակել։ Տոմատի մածուկը լցրեք մեկ բաժակ եռման ջրի մեջ լավ խառնեք և լցրեք մսի վրա։ Եփեք մոտ 10 րոպե։

Ապա ավելացրեք պահածոյացված լոբին՝ առանց հյութի։ Համեմեք սխտորով, աղով և պղպեղով ըստ ճաշակի։ Եփեք մոտ 5 րոպե։ Սպագետին նախապես եփեք և լցրեք մսի վրա։ Ավելացրեք մանր կտրատած կանաչիներ և խառնեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: