Սովորում ենք պատրաստել հայկական քյուֆթա

Բաղադրիչներ

  • միս տավարի — 1 կգ
  • սոխ — 2 գլուխ
  • ձու — 1 հատ
  • ալյուր — 2 ճ/գ
  • կոնյակ — 2 ճ/գ
  • ջուր — 3/4 բաժակ
  • կարագ — ըստ ճաշակի
  • կարմիր պղպեղ — ըստ ճաշակի
  • սև պղպեղ — ըստ ճաշակի
  • աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Թարմ միսը 5-6 անգամ անցկացնում ենք մսաղացով, ապա ընթացքում ավելացնում ենք ջուրը, որից հետո լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, ալյուրը, մանրացրած սոխը, կոնյակը և համեմում ենք աղով ու պղպեղով։
հայկական-քյուֆթա-3
Ստացված խառնուրդը մոտ 1 ժամ խառնում ենք ու վերածում միասեռ զանգվածի։
հայկական-քյուֆթա-5
Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք աղն ու դնում ենք կրակի վրա։ Ստացված զանգվածը բաժանում ենք 4 մասի, ձեռքերը թաթախում ենք ջրի մեջ ու փորձում ենք ստանալ գնդիկներ։
Երբ ջուրը սկսում է եռալ, մսագնդերը լցնում ենք կաթսայի մեջ։
հայկական-քյուֆթա-6
Եփում ենք 30 րոպե ու չենք մոռանում հեռացնել առաջացած փրփուրը։
հայկական-քյուֆթա-7
Համեղ քյուֆթան պատրաստ է։
հայկական-քյուֆթա-8

Հանում ենք կաթսայից, կտրատում ենք ու մատուցում կարագով տաք վիճակում։
Նյութի աղբյուր՝https://www.cooks.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B5%D5%B8%D6%82%D6%86%D5%A9%D5%A1/?fbclid=IwAR2SSy4Pm1cZ488E-oc3hWuxw6oNiC5VNSikQ4-fzjJGkas3I_rjGdBM3hs

Понравилась статья? Поделиться с друзьями: