Սնկով հետաքրքիր ուտեստ, որը ստացվում է շատ համեղ և ախորժելի․ Իդեալական է տոնական սեղանի համար

Ուտեստի պատրաստման համար անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․

  • Կաղամբ 1 հատ.
  • Ոստրե սունկ 300 գ
  • Բրինձ 100 գ
  • Գազար 1 հատ.
  • Սոխ 1 հատ.

  • Արևածաղկի ձեթ 2 ճ.գ.
  • Կարագ 20 գ
  • Սամիթ 5 գ
  • Ջուր 1- 2 լ
  • Սև պղպեղ (աղացած) 1 պտղունց
  • Աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Կաղամբի տերևներն առանձնրացրեք և լցրեք եռման ջրի մեջ և եփեք 1-2 րոպե։ Մեծ տերևները կարող եք կտրել։ Բրինձը լավ լվացեք, լցրեք եկ բաժակ մաքուր ջրի մեջ և հասցրեք եռման աստիճանի և եփեք 7 րոպե:

Գազարն անցկացրեք քերիչով։ Սոխն ու սունկը մանր կտրատեք։ Տապակի մեջ տաքացրեք 1 թ.գ. արևածաղկի ձեթը և դրա մեջ լցրեք գազարը, սոխը, ապա ավելացրեք ոստրե սունկը, աղն ու պղպեղը։ Եփեք այնքան, մինչև սնկերը ոսկեգույն դառնան։

Կաղամբի տերևի եզրին դրեք միջուկի մի գդալ և փաթաթեք: Այսպիսով, ձևավորեք բոլոր կաղամբի ռուլետները: Արևածաղկի ձեթ լցրեք տապակի մեջ և ռուլետները տապակեք երկու կողմից:

Կաղամբի ամենափոքր տերևներով ծածկեք կաթսայի հատակը: Կաղամբի ռուլետները դասավորեք դրա վրա, ավելացրեք կարագ և դրա վրա լցրեք աղով համեմված ջուր։ Այն պետք է ծածկի փաթաթած կաղամբները:

Կաղամբի ռուլետները ծածկեք ափսեով և սեղմեք մի բաժակ ջրով։ Երբ այն եռա, ծածկեք կափարիչով, կրակն իջեցրեք նվազագույնի և եփեք 25-30 րոպե։ Ավելացրեք կանաչիներ և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: