Ճակնդեղը շատ առողջարար արմատային բանջարեղեն է, որը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոէլեմենտներ։ Բայց որպեսզի օրգանիզմն ամբողջովին վերցնի այդ վիտամինները, ավելի լավ է ճակնդեղն ուտել հում վիճակում, առանց ջերմային մշակման։ Այս հոդվածում մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես պատրաստել համեղ հում ճակնդեղով աղցան:
Հում ճակնդեղը հեռացնում է տոքսիններն օրգանիզմից, լավ մաքրում և նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Այս արմատային բանջարեղենն օգնում է լյարդի բջիջների վերականգնմանը, ամրացնում է ոսկորներն ու հոդերը։ Ճակնդեղով աղցանների կանոնավոր օգտագործումը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը և օգնում է պահպանել սրտանոթային համակարգը:
![]()
Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 1 ճակնդեղ
- 100 գ ընկույզ
- 3 պճեղ սխտոր
- 1 գազար
- 3 ճաշի գդալ մայոնեզ կամ թթվասեր
- Մաղադանոս ըստ ճաշակի
![]()
Պատրաստման եղանակը․
Նախ մաքրեք գազարն ու ճակնդեղը, այնուհետև անցկացրեք քերիչով և լցրեք խոր ամանի մեջ, ապա մանրացրեք սխտորը և լցրեք գազարի վրա։ Ընկույզը լցրեք բլենդերի մեջ, մանրացրեք և լցրեք մնացած բաղադրիչների վրա։
Ավելացրեք մանրացրած մաղադանոս և մայոնեզ, եթե թթվասեր օգտագործվի, ապա պետք է ավելացնել նաև մի քիչ աղ և պղպեղ։ Կարող եք նաև ձիթապտղի յուղով համեմել։ Աղցանն ավելի համեղ կլինի, եթե թողնեք մոտ 30 րոպե, ապա մատուցեք։

Աղցան ճակնդեղով և լոբով․
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 1 ճակնդեղ
- 3-4 գազար
- 2 կարտոֆիլ
- 1 բանկա կարմիր լոբի
- 1 սոխ
- քացախ
- բուսական յուղ
- աղ, սամիթ։

Պատրաստման եղանակը․
Հում գազարն անցկացրեք քերիչով, նույնն արեք հում բազուկի հետ և լցրեք խոր տարաի մեջ։ Ավելացրեք քացախ ըստ ճաշակի, խառնեք և թողեք մի քանի ժամ մարինացվի։ Կարմիր լոբուց քամեք հեղուկը, լվացեք հոսող ջրի տակ և լցրեք մնացած բաղադրիչների վրա։ Կարտոֆիլը եփեք, մաքրեք և կտրատեք լոբու չափ կտորներով։
Սոխը մանր կտրատեք և տապակեք բուսայուղի մեջ և լցրեք աղցանի վրա։ Ավելացրեք մանր կտրատած սամիթը և լավ խառնեք։ Ավելի լավ է աղցանը պատրաստեք երեկոյան, որպեսզի այն լավ մարինացվի։ Կարելի է նաև հում ճակնդեղի փոխարեն մարինացված ճակնդեղ վերցնել։ Այս դեպքում քացախ չպետք է ավելացնեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն