
Այսպիսի նախաճաշը պատրաստվում է շատ արագ, սակայն ստացվում է այնքան համեղ, որ կցանկանաք ամեն օր պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- մածուն՝ 1 բաժակ
- պինդ պանիր՝ 70գ
- խոզապուխտ՝ 100գ
- ալյուր՝ 1 բաժակ
- աղ՝ 0,5թ.գ.
- շաքարավազ՝ 0,5թ.գ.
- սոդա՝ 0,5թ.գ.
- բուլղարական պղպեղ՝ 1 հատ փոքր
- լոլիկ՝ 1 հատ
- կանաչի՝ կանաչ սոխ և մաղադանոս՝ 2 ճյուղ
- ձեթ՝ տապակելու համար
- ձու՝ 2 հատ

Պատրաստման եղանակ.
Մածունին ավելացնել աղը, շաքարավազը և սոդան, խառնել: Սպասել 1-2 րոպե:
Նախապատրաստել օլադիների համար անհրաժեշտ բաղադրիչները. խոզապուխտը խորանարդաձև կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, մանր կտրատել նաև պղպեղը, լոլիկը և կանաչին, կոտրել ձուն: Այս ամենը խառնել մածունի հետ:
Մաղելով լցնել ալյուրը: Խառնել: Խմորը պատրաստ է:
Թավայի մեջ լցնել ձեթը, տաքացնել և գդալով լցնել խմորը: Տապակել օլադիները սկզբում մի կողմից՝ միջին կրակի վրա, շուռ տալուց հետո թուլացնել կրակը և փակել կափարիչը: Պատրաստի օլադիները մի քանի րոպե թողնել անձեռոցիկի վրա:

Բարի ախորժակ: