
Եթե ցանկանում եք թեյի հետ վայելել, ինչ- որ համեղ թխվածք, ապա խորհուրդ ենք տալիս պատրաստել այս համեղ ռուլետը։
Վստահեցնում ենք այն պատրաստվում է շատ արագ և ստացվում է շատ համեղ։
Բաղադրիչներ
Ձու — 2 հատ
շաքարավազ- 55գր․
ալյուր- 55գր
փխրեցուցիչ — 2թ․գդ
շաքարի փոշի

Պատրաստման եղանակ
Ալյուրը, շաքարավազն ու փխրեցուցիչը խառնել իրար, ավելացնել ձուն և խմոր հունցել։
Կաղապարի մեջ ստվարաթուղթ դնել, վռան քսել ձիթայուղ։
Խմորը հավասարաչափ բացել ստվարաթղթի վրա և դնել նախապես 180°С. տաքացրած ջեռոցը։
Թխել ընդամենը 6 րոպե, մինչև ոսկեգույն դառնա։
Մինչև խմորը թխվի կաթսայի մեջ լցնել ջեմը և դնել պլիտային, որ մի փոքր տաքանա։
Ջեռոցից հանել խմորը, այն առանձնացնել ստվարաթղթից և վրան լցնել ջեմն ու տարածել։
Այնուհետև փաթաթել ռուլետի նման, վրան ցանել շաքարի փոշին և թողնել սառչի։