
Շնորհիվ այն բանի, որ ոսպն իր աճման ընթացքում հողից չի ներքաշում տարբեր տեսակի ռադիոնուկլիդներ, տոքսիններ, նիտրատներ` այն էկոլոգիապես մաքուր սնունդ է: Բույսի պտուղները հակված են պահպանել օգտակար նյութեր վերամշակման տարբեր տեսակների գործընթացներում` չորացման, եփման, կամ պահածոյացման դեպքում:

Ոսպով ճաշատեսակները խթանում են նյութափոխանակությունը, նորմալացնում են ուրոլոգիական համակարգի աշխատանքը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Սերոտոնինի պարունակության շնորհիվ, այս մթերքով ուտեստները կարող են կանխել դեպրեսիաների զարգացումը, անհանգստությունը, թեթեւացնել, բարելավել տրամադրությունը: Ոսպում պարունակվողը կալիումը լավացնում է սրտի աշխատանքը, իսկ երկաթը նպաստում է արյունաստեղծ համակարգի աշխատանքին:
Ոսպով կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ է
Ոսպ- 1,5 բաժակ
Բրինձ — 1 բաժակ
Գազար -1 հատ
Համեմունքներ
Սխտորի փոշի — 1 թեյի գդալ
Քրքում — 0,5 թեյի գդալ
Կումին — 1 թեյի գդալ
Աղ — 2 թեյի գդալ
Աղացած սև պղպեղ- 0,5 թեյի գդա
լ Պատրաստման եղանակը` Ոսպը թրջել, թողնել ամբողջ գիշեր:
Մնացած մանրամասները տեսանյութում