Աղցանի հիմնական բաղադրիչը լյարդն է, բայց եթե այն փոխեք տավարի մսով, արդյունքը չի հիասթափեցնի, այլ միայն կուրախացնի Ձեզ իր գերազանց համով։

Աղցանի պատրաստման համար անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․
- Տավարի լյարդ՝ եփված — 250 գրամ
- Սոխ — 1 հատ
- Մարինացված վարունգ — 2 հատ
- Գազար — 0,5 հատ
- Մայոնեզ
- Բուսական յուղ — տապակելու համար

Աղցանի պատրաստման եղանակը․
Գազարն անցկացրեք քերիչով, իսկ սոխը մանր կտրատեք։ Նախ բուսայուղի մեջ տապակեք սոխը, ապա գազարը։ Մարինացված վարունգը կտրատեք խորանարդիկներով:
Եփված լյարդը մանրացրեք և բոլոր բաղադրիչների հետ միասին լցրեք խոր ամանի մեջ։ Համեմեք մայոնեզով և խառնեք։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի աղցան։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն