Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 400 գր – մակարոնեղեն,
- 500 գր – գառան միս,
- 1 հատ – սոխ,
- 1 հատ – գազար,
- 2 հատ – լոլիկ,
- 1 փունջ – մաղադանոս,
- 3 մեխակ – սխտոր,
- Աղ, սև պղպեղ, մսի համեմունքներ` ըստ ճաշակի,
- Բուսական յուղ` ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․
- Կտրեք միսը խորանարդիկներով և լցրեք բուսական յուղով նախապես տաքացրած թավայի մեջ: Տապակեք՝ անընդհատ խառնելով: Այն կշոգեխաշվի իր հյութի մեջ։
- Կտրեք սոխը կիսաշրջանաձև, իսկ գազարը՝ շերտերով: Բանջարեղենը լցրեք մսի վրա: Եթե խոնավությունը բավարար չէ, ջուր ավելացրեք։
- Կտրատեք լոլիկը և լցրեք մսի վրա։
- Կտրտեք մաղադանոսը, ավելացրեք ուտեստին և խառնեք։
- Լցրեք մակարոնեղենը մնացած բաղադրիների վրա և եփեք: Եթե ջուրը քիչ է, ավելացրեք։
- Երբ ուտեստը պատրաստ լինի, ավելացրեք սխտորը։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն