Պատրաստման համար ահրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 100 գ կարագ
- 180 գ շաքարավազ
- Մեկ պտղունց աղ
- 2 ձու
- 100 գ մեղր
- 500 գ ալյուր
- 40 գ կակաո
- 5 գ սոդա
- 1 ճ․գ․ դարչին

Կրեմի համար․
- 500 մլ կաթ
- 150 գ շաքարավազ
- 10 գ վանիլային շաքար
- 5 ճ․գ․ մանրաձավար
- 200 գ կարագ
- 6–7 ճ․գ․ ջեմ — ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը․
Սկսեք պատրաստել կրեմը շոկոլադե մեղրով տորթի համար։ Նախ տարայի մեջ լցրեք մանրաձավարը և շաքարավազը, ապա դրանց մեջ մի քիչ կաթ ավելացրեք և խանեք։ Ամբողջ կաթը աստիճանաբար լցրեք այս կաթսայի մեջ և դրեք կրակի վրա։ Կրեմը եփեք մինչև թանձրանա՝ անընդհատ խառնելով։
Հենց կրեմը թանձրանա, կարող եք անջատել կրակը։ Պետք է սպասեք, որ կրեմն ամբողջությամբ սառչի։ Դրանից հետո սառեցված կրեմը հարեք հարիչով։ Կարագը նույնպես պետք է հարեք հարիչով, ապա միավորեք կրեմն ու հարած կարագը։ Շարունակեք օգտագործել հարիչը, մինչև երկու բաղադրիչները վերածվեն միատարր զանգվածի։ Այնուհետեւ կրեմը դնեք սառնարանում։

Խմորը պետք է պատրաստեք երկու տարայի մեջ։ Առաջինում խառնեք չոր բաղադրիչները՝ ալյուր, կակաո, դարչին։ Երկրորդում մեղրը, շաքարավազը, կարագը, մի պտղունց աղը։ Այս տարան դրեք կրակի վրա և եփեք այնքան, մինչև շաքարավազը հալվի, և զանգվածը միատարր դառնա։ Մի մոռացեք խառնել այս բաղադրիչները, երբ դրանք եփում են:
Այնուհետև անհրաժեշտ է անջատել կրակը և թողնել, որ հեղուկ խառնուրդը մի փոքր սառչի։ Դրանից հետո նախապես հարած ձվերն ու սոդան լցրեք այս զանգվածի վրա։ Հեղուկ բաղադրիչները լավ հարեք և սկսեք աստիճանաբար միացնել չոր բաղադրիչներին։

Խմորը սկսեք հունցել, այնուհետև այն բաժանեք 4 առանձին մասերի և գրտնակեք ըստ թխման թերթիկի չափի։ Յուրաքանչյուր շերտը պետք է թխեք 6-7 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։
Հավատացնում ենք՝ նման տորթը դժվար է տարբերել գնվածից։ Հովացած շերտերը դրեք գեղեցիկ ափսեի վրա և քսեք կրեմը։ Կարելի է վերցնել ցանկացած ջեմ: Օրինակ, տորթի միջուկը կարող է ունենալ ազնվամորու, ելակի, հաղարջի կամ ծիրանի ջեմի շերտ: Զարդարեք տորթը հալած շոկոլադով։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն