Ոչ մի բարդ բաղադրիչ: Աղցանը ներառում է բուլղարական պղպեղ, սոխ, կանաչեղեն, և լոլիկ:
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
- 1 կգ սոխ և քաղցր պղպեղ,
- Լոլիկ- 3 կգ,
- Աղ- 1 ճաշի գդալ,
- Շաքարավազ- 2 թեյի գդալ,
- Կանաչեղեն։

Պատրաստումը․
1. Կտրեք պղպեղը և սոխը բարակ կեսաշրջաններով:
2. Հեռացրեք կեղևը լոլիկից և կտրատեք փոքր կտորներով:
3. Այս աղցանի համար մաղադանոսը լավագույնն է, կտրատեք այն դանակով: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել սամիթ, կծու պղպեղ, ռեհան:
4. Բոլոր բաղադրիչները լցրեք մեծ տարայի մեջ: Ավելացրեք շաքարավազ և աղ և ամեն ինչ խառնեք ձեռքերով:
5. Փորձարկեք աղը և շաքարավազը: Եթե ամեն ինչ բավարար է, կարող եք լցնել բանկաների մեջ և ծածկել կափարիչներով:
6. Որից հետո վերցրեք կաթսա, ներքևում դրեք սրբիչ, դասավորեք բանկաները, և լցրեք ջուր։
7. Միացրք կրակը և ստրելիզացրեք 1 ժամ (եռման պահից):
8. Որից հետո կափարիչներն ամրացրեք և փաթաթեք կտորով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն