Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Խոզապուխտ 100 գր
- Կոշտ պանիր 30 գր
- Ձու 4 հատ
- Վարունգ 1 հատ
- Հազարի տերևներ 3 հատ
- Խնձոր 1 հատ
- Մայոնեզ 20 գր։

Պատրաստման եղանակը․
Աղցան պատրաստելու համար լվացեք վարունգը, հեռացրեք պոչերը: Կտրեք վարունգը շերտերով: Լցրեք դրանք այն ամանի մեջ, որում պատրաստելու եք աղցանը:
Կտրեք խոզապուխտը շերտերով և լցրեք վարունգի ամանի մեջ:

Մաքրեք նախապես եփած ձվերը: Կտրատեք դրանք փոքր խորանարդիկներով և լցրեք մնացած բաղադրիչների վրա:
Պանիրն անցկացրեք քերիչով և լցրեք ամանի մեջ:
Խնձորները կլպեք և անցկացրեք քերիչով և լցրեք աղցանի մնացած բաղադրիչների վրա:

Հազարի տերևները մանրակրկիտ լվացեք և չորացրեք, կտրեք դրանք մեծ կտորներով կամ պարզապես առանձնացրեք ձեռքով: Լցրեք աղցանի ամանի մեջ:
Աղցանը համեմեք մայոնեզով և լավ խառնեք: Դրեք սառնարանում մի քանի րոպեով, ապա մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն