Հետաքրքիր և շատ համեղ աղցան կաղամբով և հատուկ սոուսով․ պարզ բաղադրատոմս ամեն օրվա համար

Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կաղամբ 400 գր
  • Լոլիկ 1 հատ
  • Եփած ձու 2 հատ
  • Սամիթ
  • Թթվասեր 4 ճ.գ
  • Աղ
  • Մանանեխ 1 ճ.գ

Պատրաստման եղանակը․

Կաղամբը հնարավորինս մանր կտրատեք և լցրեք խոր ամանի մեջ, ավելացրեք մի քիչ աղ և ձեռքերով թեթևակի խառնեք ու քամեք։ Ձվերը եփեք և մաքրեք։ Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից և կտրատեք խորանարդաձև, իսկ դեղնուցը պատառաքաղով մանրացրեք առանձին ամանի մեջ։ Մանրացրած դեղնուցը երկու մասի բաժանեք, մի մասը թողեք աղցանի զարդարման համար, իսկ երկրորդից պետք է սոուս պատրաստեք։

Սկսենք պատրաստել սոուսը. Դեղնուցին ավելացրեք թթվասերը և մանանեխը, լավ խառնեք և լցրեք աղցանի մեջ։ Հեռացրեք լոլիկի միջուկը, կտրեք բարակ շերտերով և լցրեք աղցանի ամանի մեջ: Սամիթը նույնպես կտրատեք և լցրեք աղցանի վրա։ Աղցանը լավ խառնեք, լցրեք մատուցվող ափսեի մեջ, զարդարեք մանրացված դեղնուցով և մատուցեք։ Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: