Հավով իսպանական ուտեստ, պատրաստեք և վայելեք

Իսպանացիները հայտնի են իրենց խոհարարական հմտություններով և այս ուտեստը րա վառ ապացույցն է:
Բաղադրիչներ

1 գլուխ սոխ մեծ չափի

1 հատ բուլղարական պղպեղ

1 լոլիկ

80 գրամ ձիթապտուղ

600 գ հավի կրծքամիս

750 գ հավի արգանակ կամ ջուր

250 գրամ բրինձ (երկարավուն)

Մի պտղուց զաֆրան կամ 0,5 թ. գդալ քրքում

2 ճաշի գալ աղացած կարմիր պղպեղ (քաղցր)

1 գլուխ սխտոր

2 ճաշի գալ բուսայուղ

Աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավին կրծքամիսը  լվանալ և կտատել ոչ շատ մանր կտորներով:

Բանջարեղենը  լվանալ և կտրատել խորանարդիկնեորվ և տապակել բուսայուղով: Երբ   բանջարեղենը փափկի ավելացնել  միսը, ձիթապտուղները:

Շարւնակել տապակել, մինչև հեղուկը լիովին գոլորշիանա: Այնուհետև ավելացնել աղը, զաֆրամնը, աղացած կարմիր պղպեղը և բրինձը:

Թավայի մեջ լցնել  եռացող արգանակը, Կենտրոնում դնել սխտորի գլուխը առանց կեղևը մաքրելու: Դա առանձնահատուկ բույր է հաղորդում ուտեստին:

Եփել մարմանդ կրակի վրա 30 րոպե: Երբ բրինձը եփվի, կրակն ուժեղացնել, մեկ երկու րոպեով, որպեսզւր ներքևում խրթխրթան կեղև առաջանա:

Այնուհետև  թավան վերցնել կրակից, ծածկել փայլաթիթեղով, թողնել 10 րոպե և մատուցել:

Բարի ախորժակ

 

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: