
Բաղադրիչներ
500 գ շերտավոր խմոր
300 գ սունկ
700 գ կարտոֆիլ
6 հավի ոտիկ
2 միջին չափի սոխ
50 մլ կաթ
30 գ կարագ
Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
Կարտոֆիլի կեղևը մաքրել, եփել և պյուրե պատրաստել, ավելացնելով կաթ և կարագ:
Սոխը մանր կտրարտել, սունկը լվանալ, և մանրացնել: Սոխը տապակել բուսայուղով մինչև ոսկեգունի, այնուհետև ավելացնել սունկը և տապակել մինչև ողջ հեղուկը գոլորշիանա: Տապակած սունկն ու կարտոֆիլի պյուրեն միացել:
Հավի ոտիկները համեմել աղով և պղպեղով, այնուհետև տապակել բուսայուղով 10-15 րոպե, մինչև ոսեկգույն կեղև առաջանա:
Շերտավոր խմորը բացել գրտնակով, և կտրատել 15 Х15 սմ չափի քառակուսիների:
Յուրաքանչյուր քառակուսու վրա լցնել 2 ճաշի գդալ պյուրե, և վրայից դնել հավի ոտիկը ոսկորը դեպի վեր: Խմորի եզրերը բարձրացնել և հավաքել ու ամրացնել խմորից կտրած բարակ շերտով կամ թելով, սակայն շատ չձգել:
Տապակի վրա յուղաթուղթ փռել և զգուշությամբ տեղադրել խմորի պարկերը: Ոսկորները փակել փայլաթիթեղով, որպեսզի չայրվեն:
Եփել 180 աստիճանում 20-30 րոպե:
Պատրաստ լինելուց հետո ոսկորների վրայից հեռացնել փայլաթիթեղը և թելը:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց ` Goodinfo-ն