
- հավի փափկամիս — 3 կտոր
- պղպեղ բուլղարական — 2 հատ
- սոխ — 1 գլուխ
- սամիթ — 1 կապ
- սունկ շամպինիոն — 300 գր
- բուսայուղ — ըստ ճաշակի
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ սև — ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- թթվասեր — 250 գր
- լոլիկի մածուկ — 80 գր
- մանանեխ — 0,5 թ/գ

Պատրաստման եղանակ
- Բուլղարական պղպեղները լավ լվանում ու կորիզահանում ենք, այնուհետև կտրատում ենք։
- Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք։
- Հավի փափկամիսը երկու կողմից տապակում ենք, մինչև ոսկեգույն դառնա։
- Հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ենք։ Այդ ընթացքում տապակում ենք սունկը։
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք մանր կտրատած կանաչին, ապա համեմում ենք աղով ու պղպեղով։
- Այժմ պատրաստում ենք սոուսը, որի համար թթվասերը, մանանեխն ու լոլիկի մածուկը խառնում ու ավելացնում ենք աղցանին։
- Աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ։
աղբյուր՝ cooks.am