Հավ սխտորով, ուրցով և կիտրոնով։ Անչափ համեղ, հյութալի և կշտացնող ուտեստ

Անհրաժեշտ է․

  • Հավ 1 հատ,
  • Կարագ 200 գ,
  • Կանաչ սոխ 3 հատ,
  • Կիտրոն 1 հատ,
  • Ուրց 1 փունջ,
  • Արևածաղկի ձեթ 3 ճ․գ․,
  • Սոյայի սոուս 1 ճ․գ․,
  • Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ,
  • Ծովային աղ 0.5 թեյի գդալ։

Պատրաստումը․

  1. Կես թեյի գդալ աղ խառնեք ուրցի ճյուղի և թակած կանաչ սոխի հետ: Ավելացրեք մանրացված սխտոր, կիտրոնի հյութ և կես կիտրոնի կեղև, և մի քանի ճաշի գդալ արևածաղկի ձեթ: Խառնեք։
  2. Կտրեք հավը և բացեք մեջ տեղից: Ծեծեք և քսեք կծու խառնուրդը: Դանակով մի քանի տեղ ծակեք և 30 րոպե թողեք մարինացվի պլաստիկ փայլաթիթեղի տակ:
  3. Տապակեք յուղով լի տապակի մեջ երկու կողմերից 15 րոպե:
  4. Այս ընթացքում պատրաստեք սոուսը՝ փափկեցրած կարագը կիսով չափ կտրեք: Կեսը խառնեք ուրցի, աղի, պղպեղի և մի քանի ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ: Երկրորդ կեսը ուրցով, աղով, պղպեղով և սոյայի սոուսով: Պատարաստ է, կարող եք մատուցել: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: