Հյութալի և փափուկ կարտոֆիլով կոտլետներ պանրով, որն իսկապես անչափ համեղ է ստացվում: Պատրաստումը շատ պարզ է հատկապես սկսնակների համար:

Բաղադրությունը․
- Կարտոֆիլ — 4 հատ,
- Ձու — 1 հատ,
- Պանիր — 100 գրամ,
- Ալյուր — 2 ճաշի գդալ,
- Պաքսիմատ (սուխարիկ) — 50 գրամ,
- Ձեթ — 3 ճաշի գդալ,
- Թթվասեր — 2 ճաշի գդալ,
- Սամիթ — 1 փունջ,
- Աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․
Կարտոֆիլը մաքրել և խաշել:
Խաշելուց հետո վրան ավելացնել ձու, աղ, և քերած պանիր: Լավ խառնել:
Ապա ավելացնել ալյուր: Փոքր գնդեր պատրաստել։
Պաքսիամատի մեջ այն երկու կողմով թաթախել և ձեթով թավայի մեջ տապակել:
Մատուցելու ժամանակ վրան թթվասեր և սամիթ լցնել:
Պատրաստ է։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն