
Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ ուտեստ, որի հիմնական բաղադրիչներն են լավաշն ու կարտոֆիլը։ Պարզ, արագ, համեղ և սննդարար։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- լավաշ
- կարտոֆիլ՝ 400գ
- պանիր՝ 100գ
- կարագ՝ 25գ
- աղ և պղպեղ
- կանաչի
գլանակները զարդարելու համար․
- դեղնուց՝ 1 հատ
- կաթ՝ 1ճ․գ․
- քունջութ
Պատրաստման եղանակ․
Մաքրած կարտոֆիլը խոշոր կտրատել և եփել՝ աղ ավելացնելով։ Պատրաստի կարտոֆիլը ջրքամել և տրորել։
Դեռ տաք կարտոֆիլին ավելացնել հալացրած կարագ, մանր կտրատած կանաչի, համեմել աղով և պղպեղով։

Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել կարտոֆիլին։ Խառնել։
Լավաշը կտրատել ուղղանկյունների։
Լավաշի եզրային հատվածում երկարությամբ լցնել միջուկ, փաթաթել և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։
Փաթաթել լավաշի բոլոր կտորները։
Խառնել դեղնուցն ու կաթը, քսել գլանակներին։ Զարդարել քունջութով։
Թխել նախօրոք տաքացրած ջեռցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, ընդամենը 10 րոպե։

Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը