Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 1 հատ լոլիկ
- 200 գր ապխտած երշիկ
- 150 գր պինդ պանիր
- 1 պճեղ սխտոր
- 3-4 ճաշի գդալ մայոնեզ։

Պատրաստման եղանակը․
Լոլիկը կտրատեք շերտերով և լցրեք խոր ամանի մեջ։ Երշիկը նույնպես կտրատեք շերտերով և լցրեք լոլիկի վրա։ Սխտորն անցկացրեք քերիչով կամ մամլիչով։ Համեմեք մայոնեզով և խառնեք։

Վերցրեք հարթ ափսե և դրա մեջ լցրեք աղցանը՝ տալով գնդի տեսք։ Պանիրն անցկացրեք մանր քերիչով և շաղ տվեք աղցանի վրա։ Այսքանը, մեր գեղեցիկ, թեթև և համեղ աղցանը պատրաստ է, այն կարող եք մատուցել։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն