Խմորիչով շատ համեղ բուլկիներ, որոնք կսիրվեն Ձեր երեխաների կողմից․ Պարզ, բայց հետաքրքիր բաղադրատոմս

Այս հետաքրքիր բուլկիների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ցորենի ալյուր 800 գ
  • Կարագ 120 գ
  • Կաթ 380 մլ
  • Ձու 1 հատ
  • Ձվի դեղնուց 1 հատ
  • Արևածաղկի ձեթ 1 ճ.գ.
  • Խմորիչ 10 գ
  • Աղ 0,5 թ/գ
  • Շաքարավազ 150 գ
  • Վանիլային շաքարավազ 15 գ
  • Չամիչ 18 հատ։

Պատրաստման եղանակը․

Բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում։ Կարագը մյուս ապրանքներից առաջ հանեք սառնարանից, որպեսզի հալվի ու փափկի։ Դրանից հետո կաթի մի մասը տաքացրեք և խառնեք չոր խմորիչի հետ։ Երկրորդ մասը խառնեք շաքարավազի և աղի հետ։ Ավելացրեք վանիլային շաքարավազ և խառնեք:

Ցորենի ալյուրը մաղով անցկացրեք խորը ամանի մեջ: Մեջը լցրեք շաքարավազով կաթը, մեկ ձու, փափուկ կարագ և կաթի մեջ լուծված խմորիչ։ Հունցեք խմորը: Այնուհետև մեր խմորը պետք է տեղափոխեք բուսական յուղով նախապես յուղված տարայի մեջ։ Ծածկեք սրբիչով և թողեք տաք տեղում՝ մինչև ծավալը երեք անգամ ավելանա։

Ինձնից մեկ ժամ քառասուն րոպե է պահանջվում։ Երբ խմորը բարձրանա, դրան տվեք նրբերշիկի տեսք և բաժանեք 14 մասի։ Յուրաքանչյուրի քաշը կկազմի մոտավորապես 100 գ, ապա դրանցից պատրաստեք գնդիկներ։ Այնուհետև ծածկեք բոլոր գնդիկները սրբիչով և թողեք 15-20 րոպե։

Խմորի յուրաքանչյուր գնդիկներին պետք է տանք ճուտիկների տեսք։ Արեք դա այնպես, ինչպես ներկայացված է նկարում։ Ջեռոցի տապակը ծածկեք յուղաթղթով և շարեք մեր գեղեցիկ թռչուններին: Ծածկեք սրբիչով և թողնեք 15 րոպե, որպեսզի խմորը մի փոքր բարձրանա։ Դրանից հետո ճուտիկների վրա դեղնուց քսեք և դրեք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: