Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 150 գր — շամպինիոն
- 1 կգ — հավի ոտքեր
- 1 հատ — գազար
- 1 հատ — սոխ
- Աղ և կարմիր պղպեղ` ըստ ճաշակի
- 50 մլ — բուսական յուղ
- 100 գր — փափուկ պանիր։

Պատրաստման եղանակը․
- Սոխը մանր կտրատեք։
- Գազարն անցկացրեք քերիչով։
- Լվացեք շամպինիոնները և մանր կտրատեք։
- Բուսական յուղով տապակեք գազարը, սոխը և սունկը: Համեմեք մի փոքր աղով: Թողեք սառչի։
- Լվացեք հավի ոտերը: Զգուշորեն հանեք մաշկը, հեռացրեք միսը, առանց ոտերի արտաքին շերտը վնասելու։
- Միսը մանր կտրատեք։
- Խառնեք խաշած բաղադրիչները հավի մսի հետ: Ավելացրեք աղ, պղպեղ
- Պատրաստի միջուկը լցոնեք հավի տոտիկների մեջ։ Եզրերն ամրացրեք ատամնափայտիկներով։
- Ձևամանը յուղեք բուսական յուղով և դասավորեք տոտիկները: Շաղ տվեք պապրիկա և դրեք նախապես տաքացված ջեռցում 180 աստիճանի տակ 40 րոպեով։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն