Այսօր ես կպատրաստեմ ամառային նախուտեստ՝ լոլիկով։ Այն պատրաստվում է ընդամենը մի քանի րոպեում։ Եթե Դուք դեռ չեք փորձել նման խորտիկ, ապա անպայման փորձեք պատրաստել, ստացվում է շատ համեղ և ախորժելի:

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Լոլիկ — 2-3 հատ
- Սոխ — 1 հատ
Լցոնման համար.
- Աղ — 0,5 թեյի գդալ
- Աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի
- Սխտոր — 2-3 պճեղ
- Մեղր — 1 ճաշի գդալ
- Մանանեխ — 1 ճաշի գդալ
- Ձիթապտղի յուղ — 2-3 ճաշի գդալ
- Կիտրոնի հյութ — 1 ճաշի գդալ
- Ռեհան — ըստ ճաշակի։

Նախուտեստի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Այն ստացվում է անչափ համեղ ու ախորժելի և անպայման կսիրվի Ձեր հյուրերի կողմից։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն