Համեղ սմբուկներ, որոնց համը շատ նման է սնկի համին: Շատեր են նման նախուտեստ պատրաստում, բայց ես ունեմ իմ սեփական բաղադրատոմսը:
Այն շատ համեղ է տաք վիճակում՝ պատրաստելուց անմիջապես հետո, չնայած այն կարող եք ուտել նաև սառը վիճակում:

Ինչ է պահանջվում.
- 0,5-0,6 կգ սմբուկ,
- 2-3 սոխ,
- 200 մլ թթվասեր,
- 3 ձու,
- 3-4 ատամ սխտոր,
- 30 գ կարագ,
- 2 ճաշի գդալ բուսական յուղ,
- Աղ, պղպեղ, կանաչի`ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.

Ձվերը ջարդեք ամանի մեջ, աղ ավելացրեք և հարեք:
Կտրեք սմբուկները փոքր խորանարդիկներով և ծածկեք դրանք հարած ձվով: Խառնեք և թողեք մնա 10 րոպե:
Այդ ընթացքում մաքրեք սոխը, կտրեք այն խորանարդիկներով: Թավայի մեջ տաքացրեք կարագը և բուսական յուղը և տապակեք սոխը մինչև փափկելը և թույլ կարմրելը:

Երբ սոխը պատրաստ է, սմբուկները տեղափոխեք թավայի մեջ: Սկզբում անհրաժեշտ է սմբուկն ու սոխն անընդհատ խառնել միջին ջերմաստիճանի կրակի վրա: Սմբուկի վրա ձվերը պետք է «ամրանան»: Դրանից հետո կրակը հասցնում ենք ամենացածրի, ավելացնում ենք մի քանի ճաշի գդալ ջուր և թողնում, որ սմբուկները 10-15 րոպե եփվեն կափարիչով փակ վիճակում:

Կրակն անջատելուց 5 րոպե առաջ թավայի մեջ ավելացրեք թթվասեր, կանաչեղեն և սխտոր: Խառնեք, ավելացրեք աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրա՛ստ է: Բարի՜ ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն