Սկզբում կարող եք մտածել, որ նման կարկանդակը բավականին դժվար է պատրաստելը, բայց սա թյուր կարծիք է: Եվ եթե Դուք շատ զբաղված եք, ապա խմորը կարող եք պատրաստել նախորդ օրը:
Անհրաժեշտ է․
Խմորի համար․
- Դեղնուցներ — 5 հատ,
- Կարագ — 250 գրամ,
- Ալյուր — 400 գրամ,
- Շաքարի փոշի — 60 գրամ։

Միջուկի համար․
- Շաքարավազ — 200 գրամ,
- Սպիտակուցներ — 5 հատ,
- Ազնվամորի — 500 գրամ,
- Եգիպտացորենի օսլա — 30 գրամ,
- Վանիլային շաքարավազ — 15 գրամ,
- Աղ — մեկ պտղունց։
- Հատապտուղները հարմար են ինչպես թարմ, այնպես էլ սառեցված վիճակում:
Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայաված տեսանյութում։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն