Այսօր ես կկիսվեմ Ձեզ հետ մի հետաքրքիր բաղադրատոմսով: Ամենապարզ բաղադրիչները զարմանալիորեն համակցված են այս ուտեստի մեջ։
Պատրաստման եղանակը․
Նախ կտրատեք սոխը բարակ շերտերով: Հետո կարտոֆիլը կտրատեք բարակ շերտերով անմիջապես բուսայուղով յուղած տապակի մեջ։

Կարտոֆիլի վրա լցրեք նախապես կտրատված սոխը։ Խառնեք սոխն ու կարտոֆիլը։ Տապակը դրեք կրակի վրա, փակեք կափարիչով և եփեք մոտ 5-7 րոպե։ Հետո ավելացրեք աղ և տապակեք ևս 5 րոպե։
6 ձու կոտրրեք խորը տարայի մեջ ու ըստ ճաշակի աղ լցրեք։ Ապա ավելացրեք մանր կտրարված կանաչի (օգտագործում եմ կանաչ սոխ և մաղադանոս) և խառնում։

Հետո հարած ձվերը լցրեք կարտոֆիլի վրա և առանց խառնելու կափարիչի տակ եփեք ևս 10 րոպե։

Մեր կարտոֆիլով ուտեստը պատրաստ է։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն