Դդմիկով և լոլիկով խավիար, որը ստացվում է անչափ համեղ և ախորժելի

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Դդմիկ — 6 հատ
  • Սոխ — 5 հատ
  • Լոլիկ — 3 հատ
  • Սխտոր — 5 մեխակ
  • Գազար — 2 հատ
  • Շաքարավազ — 2 ճաշի գդալ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Պղպեղ` ըստ ճաշակի
  • Բուսական յուղ — 5 ճաշի գդալ
  • Մայոնեզ — 2 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ — ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Մենք լվանում և մաքրում ենք բանջարեղենը: Լոլիկը կեղևազրկում ենք

Դդմիկըը, սոխը և գազարն անցկացնել մսաղացով: Իսկ լոլիկն կտրատել մանր կտորներով առանձին՝ մաքուր ամանի մեջ։

Կաթսայի մեջ տաքացնել բուսական յուղը, նախ եփել դդմիկի, սոխի և գազարի խառնուրդը մոտ 20 րոպե: Ապա ավելացնել լոլիկը և եփել ևս 30 րոպե:

Ավելացնել շաքարավազ, մայոնեզ, սխտոր (նախ պետք է այն մանրացնել), աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի և եփել մոտ 10 րոպե: Ըստ ցանկության կարող եք ավելացնել կիտրոնի հյութ՝ որպես կոնսերվանտ:

Ավելի միատարր խյուսի համար մանրացրեք բլենդերով: Եթե, Ձեր կարծիքով, այն ջրալի է ստացվել, ապա կարող եք լրացուցիչ եփել այն:  Դդմի խավիարը պատրաստ է: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: