Այս համեղ ձմեռային աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Դդմիկ 1,5 կգ
- Սոխ 1 հատ
- Գազար 1 հատ
- Բուլղարական պղպեղ 1 հատ
- Կետչուպ 260 գ
- Արևածաղկի ձեթ 80 մլ

- Սխտոր 30 գ
- Տոմատի մածուկ 2 ճ.գ.
- Ջուր 200 մլ
- Աղ 1 ճ.գ.
- Շաքարավազ 2 ճ.գ.
- Քացախ 50 մլ

Պատրաստման եղանակը․
Դդմիկները մանրակրկիտ լվացեք և կտրեք շերտերով։ Ապա մաքրեք սոխը և կտրատեք քառակուսիներով: Մաքրեք գազարը և քերեք կորեական գազարի համար նախատեսված քերիչով։ Բուլղարական պղպեղը լավ լվացեք, մաքրեք սերմերից և մանր կտրատեք։ Լցրեք բանջարեղենը ծանր հատակով կաթսայի մեջ: Ավելացնել արևածաղկի ձեթ, շաքարավազ, աղ և կետչուպ, տոմատի մածուկը ջրով նոսրացրեք։

Ստացված զանգվածը լցրեք կաթսայի մեջ և խառնեք։ Ծածկեք կափարիչով և եփեք մարմանդ կրակի վրա 30 րոպե։ Մաքրեք սխտորը, մանրացրեք և լցրեք զանգվածի վրա։ Ավելացրեք քացախ 9%, լավ խառնեք և թողեք կրակի վրա ևս 5 րոպե։ Տաք աղցանը լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ, փակեք և շրջեք դրանք գլխիվայր։ Փաթաթեք վերմակով և թողեք մինչև ամբողջովին սառչի։ Արդյունքը Ձեզ անպայման դուր կգա: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն