Դդմիկով հյութալի և անչափ համեղ ջեռեփուկ, որի պատրաստման համար մեծ գումար չի պահանջվի

Դդմիկով ջեռեփուկը կգնահատվի բանջարեղենի և թեթև ուտեստների սիրահարների կողմից: Պատրաստում է արագ և պարզ բաղադրիչներից: Պարզ սոուսը դդմիկը շատ համեղ է դարձնում:

Ջեռեփուկը դա ճաշատեսակ է, որը պատրաստվում է ջեռոցում այնքան, մինչև դրանք փխրուն ու ախորժելի լինեն: Դրանք պատրաստվում են բանջարեղենով, մսով և այլ ապրանքատեսակներով:

Մենք առաջարկում ենք պատրաստել դդմիկով համեղ ուտեստը ըստ շատ պարզ և ամենակարևորը` էժան բաղադրատոմսի:

Անհրաժեշտ է․

  • 1 կգ դդմիկ,
  • 2 լոլիկ,
  • 100 գր պանիր,
  • 500 մլ կաթ,
  • 60 գր կարագ,
  • 1 ճ․գ․ ցորենի ալյուր,
  • Բուսական յուղ, աղ, պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի։

Պատրաստումը․

  1. Կտրատեք դդմիկները բարակ շրջանակներով: Լցրեք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ: Դրեք նախապես տաքացրած ջեռոցում 180 ℃: Թխել մինչև բանջարեղենը ոսկեգույն դառնա:
  2. Ձևամանի մեջ քսեք կարագ: Դասավորեք դդմիկները, ավելացրեք աղ և պղպեղ: Դրանից հետո դասավորեք լոլիկի մի շերտ (նույնպես կտրել շրջանակներով):

Սոուսի պատրաստումը․

  1. Հալեցրեք կարագը փոքր կաթսայի մեջ, ավելացրեք ալյուր խառնեք և աստիճանաբար լցրեք կաթ: Եփեք ցածր ջերմության վրա, մինչև ցանկալի խտություն ստանալը: Պարբերաբար խառնեք սոուսը: Եթե ​​ցանկանում եք ավելի խիտ սոուս, ապա պետք է ավելի երկար եփեք: Ավելացրեք աղ և այլ համեմունքներ ըստ ճաշակի (օրինակ՝ մշկընկույզ):
  2. Սոուսը լցրեք բանջարեղենի վրա, առատորեն շաղ տվեք քերած պանիր: Եվ դասավրեք դդմիկի երկրորդ շերտը, լոլիկը, սոուսը և կրկին շաղ տվեք պանիր։
  3. Դդմիկով գրետենը պատրաստեք 15 րոպե 180 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: