Բարակ նրբաբլիթներ՝ առանց խմորիչի և սոդայի․ Ստացվում է շատ համեղ և ախորժելի

Այս համեղ նրբաբլիթերի պատրաստման համար անհրաժեշտ են հետևալ բաղադրիչները․

  • Կաթ 250 մլ
  • Ջուր 150 մլ
  • Ձու 2 հատ
  • Աղ 1 պտղունց
  • Ցորենի ալյուր 250 գ
  • Արևածաղկի ձեթ 1 ճ.գ.
  • Խոզի ճարպ՝ ըստ ճաշակի
  • Կարագ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Ալյուրը մաղում ենք մի պտղունց աղի հետ միասին։ Կաթը եռացրեք ջրի հետ միասին, լցրեք ալյուրի վրա։ Ավելացրեք մեկ գդալ բուսայուղ և խառնեք։ Երբ մի փոքր սառչի, ավելացրեք ձվերը և նորից հարեք։

Նախապես տաքացրած տապակի մեջ հալեցրեք մի կտոր կարագ կամ տաքացրեք բուսական յուղ։ Շերեփով լցրեք նախապես պատրաստված խմորը և տապակեք այն երկու կողմից մինչև ոսկեգույն բարակ բլիթներ ստացվեն: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: