Բաղադրատոմս պահքի համար. Սպագետիի պատրաստման պարզ, բայց անչափ համեղ բաղադրատոմս․ Կկիսնենք պատրաստման եղանակով 

Սպագետիի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Սպագետտի 200գ
  • Սոուս նապոլի 150գ
  • Ռեհան
  • Սխտոր
  • Աղ
  • Ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը

Նախ ջուրը եռացրեք, մի փոքր աղ ավելացրեք և դրա մեջ եփեք մակարոնեղենը մոտ 10 րոպե։ Այդ ընթացքում պատրաստեք սոուսը․ Տապակի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը, ապա լցրեք մանր կտրատած սխտորը և թեթև տապակեք միջին ջերմության վրա։

Ապա ավելացրեք Նապոլիի սոուսը, մանրացված ռեհանը, իսկ մի փոքր անց պատրաստի սպագետին, ամեն ինչ մանրակրկիտ խառնեք, ավելացրեք աղ, շաքարավազ՝ ըստ ճաշակի։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: