Անչափ համեղ և ախորժելի աղցան՝ վաղահաս կաղամբով. Կկիսվեմ այս հետաքրքիր բաղադրատոմսով

Այսօր ես ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ սիրելի աղցանի պարզ բաղադրատոմսով։ Այն բաղկացած է ընդամենը երեք հիմնական բաղադրիչներից և համեղ սոուսից։ Դուք, իհարկե, կարող եք աղցանը համեմել մայոնեզով, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այս հետաքրքիր սոուսը։ Աղցանը ստացվում է ախորժելի, հյութալի, բուրավետ և շատ համեղ: Եթե ​​դեռ չեք պատրաստել, ապա փորձեք, վստահ եմ Ձեզ դուր կգա։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կաղամբ — 400 գ
  • Վարունգ — 2-3 հատ
  • Ձու — 4-5 հատ
  • Կանաչիներ — կանաչ սոխ, մաղադանոս
  • Աղ — 1/3 թեյի գդալ, պղպեղ — ըստ ճաշակի
  • Բուսական յուղ — 3 ճաշի գդալ
  • Թթվասեր — 3-4 ճաշի գդալ
  • Մանանեխ — 1 ճաշի գդալ։

Աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: