Առավոտները շուտ արթնանալը և աշխատանքի գնալուն պատրաստվելն այդքան էլ հաճելի գործնթաց չէ: Բայց մի բաժակ անուշաբույր սուրճը կօգնի բարելավել օրվա սկիզբը: Ինչպե՞ս պատրաստել կատարյալ ըմպելիք: Այս բաղադրատոմսը վերցրել եմ հույներից: Հիմա ես ամեն առավոտ պատրաստում եմ այն: Իսկ հունական սուրճն ինձ երբեք չի հուսահատեցրել:
Այս տեխնոլոգիայով պատրաստված ըմպելիքը, ճանաչվել է որպես աշխարհում ամենաօգտակարն ու համեղը: Հույները սուրճ են եփում ավազի վրա: Տանը, նմանատիպ ազդեցության կարելի է հասնել տապակի մեջ չոր ավազի շերտ լցնելով: Կամ կարող եք պարզապես օգտագործել վառարանը: Կարգավորեք շաքարի քանակը՝ ելնելով Ձեր նախընտրությունից: Ինձ համար բավական է մեկ թեյի գդալը:

Անհրաժեշտ է․
- Ջուր 1 բաժակ,
- Սուրճ 1.5 թեյի գդալ,
- Շաքարավազ 1-3 թեյի գդալ։
Պատրաստումը․

Ջազվայի մեջ լցրեք սուրճը և շաքարավազը, ավելացրեք ջուրը և լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չլինեն:
Ջազվան դրեք թույլ կրակի վրա և եփեք, երբեմն խառնելով: Ոչ մի դեպքում սուրճը մի հասցրեք եռման աստիճանի:

Երբ սուրճը տաքանում է, և փուչիկները սկսում են մակերեսին հայտնվել, անջատեք կրակն ու սուրճը թողեք ջազվայի մեջ ևս 1 րոպե:
Լցրեք սուրճը բաժակի մեջ և մատուցեք մի բաժակ սառը ջրով: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն