Քյաբաբը պատրաստելու ենք ջեռոցում «Վերին գրիլ» ռեժիմով։ Քյաբաբի պատրաստման ժամանակը կախված է Ձեր ջեռոցից: Իմ ջեռոցի ցուցումներում ասվում է, որ պետք է եփել գրիլի ռեժիմում 250 աստիճան ջերմաստիճանում 12-15 րոպե յուրաքանչյուր կողմից։ Ես պատրաստեցի 15 րոպե մի կողմից, հետո շրջեցի և 12 րոպե երկրորդ կողմից: Ստացվեց անչափ համեղ, հյութալի և անուշաբույր։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Աղացած միս — 3 կգ,
- Սոխ — 1 կգ,
- Աղ — 1,5 ճաշի գդալ,
- Համեմ — 2 թեյի գդալ,
- Զիրա — 2 թեյի գդալ,

- Կարմիր կծու պղպեղ — 0,5 թեյի գդալ,
- Պապրիկա — 1 թեյի գդալ,
- Սև պղպեղ — 0,5 թեյի գդալ։
Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն