Անչափ ախորժելի և աննկարագրելի համեղ այս խաչապուրին պատրաստելու համար կպահանջվի ընդամենը րոպեներ

Եթե դուք սիրում եք նախաճաշին պատրաստել արագ, ինքնատիպ ու չկրկնվող ուտեստ, ապա խաչապուրու այս բաղադրատոմսը համոզված ենք, որ ձեզ կհետաքրքրի: Այն պատրատվում է շատ արագ և միանգամից հագեցնում է քաղցը:

Բաղադրիչներ
Չոր պանիր  — 200 գր.
Սամիթ — 100 գր.
Հավկիթ — 2 հատ
Թթվասեր — 200 գր.
Ալյուր — 2 ճ/գ
Բուսական յուղ — 2 ճ/գ

Պատրաստումը

Բոլոր բաղադրիչները լցնում ենք իրար հետ մի ամանի մեջ. քերած պանիրը, 2 ձուն, թթվասերը, կանաչին և 2ճ/գ ալյուրը:

Խառնում ենք գդալով, մինչև ստացվի միաձույլ զանգված՝ առանց հարելու:

Տապակի մեջ լցնում ենք բուսական յուղը, այնուհետև լցնում ստացված զանգվածը:

Եփում ենք միջին կրակի վրա, կափարիչը փակ այնքան , մինչև ոսկեգույն երանգ կստանա:

Այնուհետև թեքում ենք, որ մյուս կողմն էլ եփվի, բայց արդենկափարիչը բաց:

Այս ամենը ձեզնից կխլի ոչ ավելի, քան 10-12 րոպե:

 Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: