Ամանորի սեղանի համար նուրբ և հյութեղ մսի բաղադրատոմս. կարող եք պատրաստել 2կգ ցանկացած տեսակի մսից

Ուտեստը համեղ է և տաք, և սառը վիճակում: Համը կգնահատեն բոլորը՝ առանց բացառության:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ցանկացած տեսակի փափկամիս՝ 2կգ
սոյայի սոուս՝ 100մլ
մաքուր ջուր՝ 100մլ
կորեական գազարի համեմունք՝ 25գ
կես կիտրոնի հյութ
աղ՝ 2թ.գ.

Պատրաստան եղանակ.

Խորը տարայի մեջ լցնել ջուրը, սոուսը, կիտրոնի հյութը, համեմունքը և աղը: Լավ խառնել:

Լվանալ միսը և չորացնել թղթե անձեռոցիկով: Միսը դնել թխելու համար նախատեսված տոպրակի մեջ և մեջը լցնել մարինադը: Կապել տոպրակը՝ փորձելով այնպես անել, որ մեջը օդ չմնա: Միսը դնել ևս մի տոպրակի մեջ: Դնել կաթսայի մեջ:

24 ժամ թողնել սառնարանում: Մինչ միսը մարինացվում է, այն մի քանի անգամ շուռ տալ, որպիսի բոլոր կողմերից թաթախվի մարինադի մեջ:

Հանել միսը և կապկպել թելով: Դնել փայլաթղթի մեջ և ձիգ կապել:

Միսը դնել տապակի մեջ և եփել նախօրոք տաքացրած ջեռոցի մեջ: Եփել 180 աստիճանի ներքո՝ 2.5 ժամից ոչ պակաս:

Նշված ժամանակահատվածն անց հանել փայլաթղթից և թողնել, որ սառի: 12 ժամ թողնել սառնարանում:

Հանել թելերը և կտրատել շերտերի:

Միսը պատրաստ է, կարող եք մատուցել: Եթե ցանկանում եք մատուցել այն որպես տաք ուտեստ, ապա կարող եք տաքացնել ջեռոցում կամ միկրոալիքային վառարանի մեջ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: