Ահա թե ինչպես կարելի է ճիշտ եփել եգիպտացորենը, որպեսզի այն շատ համեղ և հյութալի ստացվի

Նախքան համեղ բաղադրատոմսով կիսվելը, ահա մի քանի պարզ կանոն.

  1. Եգիպտացորենը եփելու համար օգտագործեք մեծ և խոր կաթսա:
  2. Տերևները և մազիկները եգիպտացորենից հեռացրեք եփելուց անմիջապես առաջ։
  3. Մի բաժանեք եգիպտացորենը կտորների, եփեք այն ամբողջությամբ` հյութը հնարավորինս պահպանելու համար:

Որքան եփել եգիպտացորենը․

Ջուրը եռացրեք: Լցրեք եգիպտացորենը կաթսայի մեջ և ավելացրեք մի քիչ կարագ:

Եգիպտացորենը եփեք 20 րոպե միջին ջերմության վրա: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ջրի մեջ աղ լցրեք:

Թափեք ջուրը, ծածկեք կափարիչով և սրբիչով: Թողեք ևս 15-20 րոպե: Այսպես եփած եգիպտացորենը ստացվում է շատ համեղ, հյութալի և փափուկ: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: