Իմ բոլոր կաթսաները հիմա մաքուր են, փայլուն, կարծես թե նոր գնված լինեն։ Ես վաղուց հրաժարվել եմ բոլոր կենցաղային քիմիկատներից, որոնք առաջին հերթին ահավոր վնասակար են, երկրորդ՝ ոչ էժան։ Տնական այս հրաշք միջոցով մաքրում եմ կաթսաները, թավաները, թեյնիկը և այլն։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Սոդա — 3 ճաշի գդալ
- Ջրածնի պերօքսիդ 3% — 3 ճաշի գդալ
- Աման լվացող միջոց — 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը․
Լցրեք ջուրը կեղտոտ կաթսայի մեջ։ Հենց եռա, ջուրը թափեք։ Կաթսան պետք է շատ տաք լինի։ Մինչ ջուրը եռում է, պատրաստեք մաքրող միջոցը։ Վերցրեք 3 ճաշի գդալ սոդա, 3 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ (3%)։ Երրորդ բաղադրիչը աման լվացող միջոցն է, անհրաժեշտ է 1 ճաշի գդալ։ Լավ խառնեք և այս մածուկը քսեք տաք կաթսայի բոլոր կողմերից՝ ներսից և դրսից։

Թողնեք 15-30 րոպե, ապա մաքրեք սպունգով։ Ամբողջ մուրը հեշտությամբ կմաքրվի, բառացիորեն 1 րոպեում։ Այնուհետև պարզապես լվացեք տաք ջրով, և կաթսաները նորի պես կփայլեն: Ես օգտագործում եմ այս մեթոդը չժանգոտվող պողպատից սպասքը մաքրելու համար: Մեթոդը շատ լավն է, և ոչ թանկ: Արդյունքը կգոհացնի Ձեզ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն