Ոտքերի հոգնածություն․
Եթե ամբողջ օրը կանգնած եք, ապա այս հանգստացնող խառնուրդը կարող է օգնել թեթևացնել ցավը: Մեծ վաննայի մեջ լցրեք 1 բաժակ ծովի աղ, 1 բաժակ քացախ և ½ բաժակ նարդոսի թեյ: Պահեք ոտքերը դրա մեջ 20-30 րոպե:
Ոտքերի մաշկի սունկ․
Յուրաքանչյուր մեկ լիտր ջրի դիմաց ավելացրեք 1/3 բաժակ խնձորի քացախ: Դրեք Ձեր ոտքերը լուծույթի մեջ առնվազն 15 րոպե՝ քորի առաջացումը, բորբոքումները և այլ ախտանիշները թեթևացնելու համար: Դա արեք ամեն օր տաս օրվա ընթացքում:

Վատ հոտը վերացնելու համար․
Ոտքերի վատ հոտի դեմ պայքարելու համար վաննայի մեջ լցրեք ջուր մի քանի գդալ քացախ: Դրա համար կարող եք օգտագործել խնձորի քացախ կամ սպիտակ քացախ: Ջրի մեջ կարող եք ավելացնել մի քանի կաթիլ ուրցի յուղ, որպեսզի հոտն ավելի արագ հեռացվի:
Գորտնուկների և կոշտուկների դեմ․
Քացախաթթուն մեղմ շերտազատող նյութ է: Արդյունքում, դա կարող է օգնել նվազեցնել կոճերի և գորտնուկների տեսքը: Խառնեք հավասար մասերի սպիտակ քացախն ու տաք ջուրը, ապա դրեք ոտքերը լուծույթի մեջ:

Եղունգների սունկ․
Երկու մասի ջուր խառնեք մի մասի քացախի հետ և Ձեր ոտքերն ամեն օր դրեք լւծւյթի մեջ 15 րոպեով: Խնձորի քացախն ավելի լավ է, քանի որ այն ունի հակասնկային հատկություններ:
Օգտագործեք քացախ՝ ոտքերի կանոնավոր խնամքի համար․
Ամենօրյա խնամքի համար Ձեր ոտքերը դրեք երկու լիտր տաք ջրի մեջ: Ավելացրեք նաև 1/4 բաժակ սպիտակ քացախ և մի քանի կաթիլ եթերայուղեր: Թողեք 45 րոպե, իսկ հետո նրբորեն ոտքերին քսեք պեմզա քար։
Եթե Ձեր ոտքերի վրա բաց վերքեր, քերծվածքներ կամ կտրվածքներ ունեք, ապա մի օգտագործեք քացախ: Եթե ունեք շաքարախտ կամ այլ առողջական խնդիրներ, որոնք ազդում են Ձեր ոտքերի արյան հոսքի վրա, շատ զգույշ եղեք և դիմեք բժշկի։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն