Հիպերտոնիա. 5 շատ կարևոր մթերքներ, որոնք նվազեցնում են ճնշումը

Արյան բարձր ճնշումը ստիպում է սրտին ավելի շատ աշխատել: Ժամանակի ընթացքում այս աճող ինտենսիվությունը կարող է արյան անոթների սեղմում առաջացնել, ինչը հիմք է հանդիսանում սրտի հիվանդության համար: Բարեբախտաբար, Դուք կարող եք միջամտել մինչ սրտի լուրջ խնդիրների առաջացումը՝ բարելավելով Ձեր սննդակարգը:

Ապացուցված է, որ բազմաթիվ սննդամթերքներ օգտագործվում են արյան բարձր ճնշումը իջեցնելու համար, որոնցից շատերը կարելի է ավելացնել նախաճաշին:

Դրանք ներառում են.

  • Ձու
  • Վարսակ
  • Ընկույզ և սերմեր
  • Ցածր ճարպային կաթնամթերք
  • Բանան և հատապտուղներ։

Բազմաթիվ ապացույցներ են վկայում մասնավորապես՝ ընկույզի օգտակարության մասին: Ընկույզը պարունակում է բուսական ծագման օմեգա -3, որը կոչվում է ալֆա-լինոլենաթթու (ALA), որը, գիտնականների կարծիքով, բարենպաստ ազդեցություն է ունենում արյան ճնշման վրա:

Հետազոտությունների ընթացքում գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք ընկույզի մեջ ALA պարունակությունը բարելավում է սրտի առողջությունը, օրինակ՝ արյան բարձր ճնշման իջեցումը: Գիտնականները հավաքագրել են 30 -ից 65 տարեկան 45  գեր մասնակիցների:

Հետո գիտնականները պատահականորեն մասնակիցներին բաժանեցին երեք տարբեր դիետիկ խմբերի և ուսումնասիրության ընթացքում հետևեցին յուրաքանչյուր դիետայի ազդեցությանը: Գիտնականները նաև պարզել են, որ ամբողջ հացահատիկային սննդակարգի մասնակիցներն ավելի ցածր արյան ճնշում են ունեցել, քան մյուս դիետաներինը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: