Մենք բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ ունենում ենք ցավեր: Այդ պահերին մեզ միայն մի հրաշք բուժում է պետք, որը մեզ կփրկի ցավից ու տառապանքից: Ցավազրկողներն ունեն հսկայական քանակությամբ կողմնակի ազդեցություններ, որոնք աստիճանաբար վնասում են օրգանիզմը։
Այս հոդվածում մենք Ձեզ հետ կկիսվենք բնական ցավազրկող կրեմի բաղադրատոմսով, որը կարող եք օգտագործել՝ ձերբազատվելու կոշտացած հոդերից և մկանների ցավից: Այս խառնուրդի հիմնական բաղադրիչը կայենյան պղպեղն է։ Կապսաիցինը` կայենյան պղպեղի ակտիվ բաղադրիչներից մեկը, լայնացնում է արյունատար անոթները՝ թույլ տալով ավելի շատ հակաբորբոքային բջիջների մուտք գործել տուժած տարածք:

Բաղադրությունը․
- Կոկոսի յուղ — ¼ բաժակ
- ¼ բաժակ հում կակաոյի կարագ (եթե չեք կարողանում գտնել այն, պարզապես օգտագործեք լրացուցիչ չափաբաժին կոկոսի յուղ)
- Մեղրամոմ (քերած՝ հալման գործընթացը հեշտացնելու համար) — ¼ բաժակ
- 2 ճ.գ կայեն պղպեղի փոշի
- Քրքում — 1 ճ.գ
- 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի
- 10 կաթիլ անանուխի եթերայուղ

Պատրաստման եղանակը․
Ջրային բաղնիքում հալեցրեք կոկոսի յուղը, կակաոյի կարագը և մեղրամոմը, ապա ավելացրեք կայենյան պղպեղը, քրքումը և նաև կոճապղպեղը։ Այնուհետև հեռացրեք կրակից և ավելացրեք անանուխի եթերայուղը։ Ստացված զանգվածը լցրեք ապակե տարայի մեջ և թողեք, որ սառչի, ապա կափարիչով փակեք տարան։
Ստացված քսուքով ամեն երեկո առատ յուղեք ախտահարված հատվածները և շուտով կհրաժարվեք ցավազրկող միջոցներից։ Քսուքը կարող եք պահել սառնարանում մոտ 6-8 շաբաթ։ Ի դեպ, քսուքը մաշկին քսելուց հետո ձեռքերը լավ լվացեք՝ աչքերի հետ շփումը կանխելու համար։
Ավանդական բժշկության բաղադրատոմսեր օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն