Այս տնական բաղադրատոմսը կթեթևացնի հոդացավերն ընդամենը 1 օգտագործումից հետո

Ավանդական բժշկության պարզ բաղադրատոմսը սերնդեսերունդ փոխանցվել է, քանի որ այն ուներ հզոր բուժիչ և ցավազրկող ազդեցություն: Եթե ​​40 տարեկանից բարձր եք, Ձեր օրգանիզմը կզգա ծերացման կողմնակի ազդեցությունները, ներառյալ հոդացավերը, հատկապես ծնկների, ուսերի և արմունկների շրջանում:

Նման ցավը կարող է առաջանալ արթրիտի, ռևմատիզմի, կոտրվածքների, ծանրաբեռնվածության, ինչպես նաև վնասվածքների պատճառով: Կան շատ դեղահաբեր և քսուքներ, որոնց վրա գրված է, որ կարող են թեթևացնել ցավը, բայց որքան էլ որ դրանք օգտագործեք, ցավը միևնույն է ժամանակի ընթացքում վերադառնում է: Դրանք ունենում են  նաև կողմնակի բարդություններ:

Բարեբախտաբար, ավանդական բժշկությունն առաջարկում է բնական բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ թեթևացնել ցավը առաջին օգտագործումից հետո: Դեռ ավելին, այս բաղադրատոմսի բոլոր բաղադրիչները, ամենայն հավանականությամբ, արդեն Ձեր խոհանոցում են:

Այս ապրանքը կարող եք պահել սառնարանում 3-4 ամիս և օգտագործել ըստ անհրաժեշտության, ինչպես նաև կանխարգելման համար: Խորհուրդ ենք տալիս պատրաստել այն և ինքներդ կհամոզվեք, թե որքանով է դա արդյունավետ:

Բաղադրությունը․

  • 100 գրամ մանանեխի փոշի
  • 100 մլ բնական մեղր
  • 5 ճաշի գդալ ծովի կամ Հիմալայական աղ

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, մինչև ստացվի համասեռ խառնուրդ և լցրեք ապակե տարայի մեջ: Այս միջոցը շատ պարզ է օգտագործման համար:

Այս ընթացակարգը լավագույնս արվում է քնելուց առաջ, որպեսզի քսելուց հետո Ձեր հոդերը կարողանան հանգստանալ:

Քսեք խառնուրդից մի փոքր ցավոտ հատվածին, փաթաթեք պլաստիկ տոպրակով և կապեք տաք բրդե շարֆով: Թողեք 1,5-2 ժամ, ապա լվացեք տաք ջրով, չորացրեք և անմիջապես փաթաթեք, ապա գնացեք քնելու: Կրկնեք ընթացակարգը 4-5 օրվա ընթացքում, բայց բարելավում կզգաք նույնիսկ առաջին օրվանից հետո:

Մանանեխն ունի բազմաթիվ առողջարար հատկություններ: Խորհուրդ է տրվում օրական 3 անգամ 1/3 թեյի գդալ ուտելու ընթացքում: Արդյունքում, Դուք կբարելավեք մարսողությունը, կվերացնեք վնասակար բակտերիաները, կակտիվացնեք արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Եվ նաև կպաշտպանեք Ձեր օրգանիզմը աղիքային ինֆեկցիաներից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: