1. Նվազեցրեք կոսմետիկայի քանակը
Անկախ նրանից, թե որքան տարօրինակ հնչի, բայց դա այդպես է։ Այո, սկզբում Ձեր մաշկը թարմ և երիտասարդ տեսք կունենա, բայց դա միայն ժամանակավոր է:

2. Օգտագործեք ձեռքերի էժան քսուքներ
Առաջին հերթին բոլորը նայում են ձեռքերին, դրանք միշտ պետք է կատարյալ տեսք ունենան։ Ձեզ թանկարժեք կրեմ պետք չէ, սովորական քսուքը բավական կլինի, որպեսզի Ձեր ձեռքերը մուրբ և գեղեցիկ լինեն։
3. Սահմանափակեք աղի ընդունումը
Աղը ջուր է պահում օրգանիզմում։ Դրա պատճառով առաջանում է այտուց, հատկապես աչքերի տակ (տարիքի նշաններ): Աղի չափազանց մեծ օգտագործումը կարող է մարդուն ուռած տեսք տալ: Մտածեք այն մասին, թե իրականում որքան աղ եք օգտագործում, քանի որ աղը թաքնված է ամենուր՝ հացի, սոուսների և համեմունքների, մսամթերքի և նույնիսկ քաղցր խմորեղենի մեջ:

4. Ավելի շատ կանաչի կերեք
Բջջանյութով հարուստ բանջարեղենները, ինչպիսիք են սպանախը, հազարը և բրոկոլին, բնականորեն մաքրում են ատամները: Դրանք կանխում են նստվածքի առաջացումը։ Բացի այդ, մարդիկ, ովքեր պարբերաբար ուտում են մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն, ավելի առողջ երանգ ունեն:
5. Պաշտպանվեք սթրեսից
Սթրեսն ազդում է ոչ միայն Ձեր ներքին վիճակի, այլև արտաքինի վրա։ Այն հրահրում է մաշկի բորբոքային պրոցես և սրում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են պսորիազը, էկզեման և պզուկները։ Սոցիալական աջակցությունը կարևոր դեր է խաղում սթրեսը սահմանափակելու, ընկերների հետ ավելի հաճախ հանդիպելու կամ օրագիր պահելու հարցում:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն